50 տարի առաջ Բյուրականի աստղադիտարանում կայացած գիտաժողովին մասնակցել են Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ
50 տարի առաջ՝ 1971թ-ի սեպտեմբերի 6-11-ը, ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում անցկացվել է «Արտերկրային քաղաքակրթությունների հետ կապը»՝ արտերկրային քաղաքակրթությունների և դրանց հետ կապի խնդիրների վերաբերյալ առաջին միջազգային (խորհրդա-ամերիկյան) գիտաժողովը։
Բյուրականի աստղադիտարնից հայտնում են, որ այն բաղկացած էր 10 գիտական նստաշրջանից, որոնց ընթացքում քննարկված թեմաներից մեկը արտերկրային քաղաքակրթությունների խնդրի բազմաթիվ հայեցակետերն էին:
Գիտաժողովին ներկա էին աստղագետներ, ֆիզիկոսներ, ռադիոֆիզիկոսներ, կիբերնետիկներ, կենսաբաններ, քիմիկոսներ, հնագետներ, լեզվաբաններ, մարդաբաններ, պատմաբաններ և սոցիոլոգներ:
Մասնակիցների թվում էին 32 խորհրդային և 19 ամերիկացի գիտնականներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից և Չեխոսլովակիայից: Խորհրդային պատվիրակության կազմում էին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի 9 ներկայացուցիչ, որոնց թվում Բյուրականի աստղադիտարանի 6 գիտաշխատող։
Հարկ է նշել, որ գիտաժողովին ներկա ականավոր գիտնականների շարքում էին Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ` կենսաբան Ֆ. Կրիկը (Մեծ Բրիտանիա) և ֆիզիկոսներ Ֆ. Վ. Դայսոնը և Չ. Թաունսը (ԱՄՆ):