«Հարթակ-Մ» մարտական ռոբոտներ են առաջին անգամ օգտագործվել «Արևմուտք-2021» զորավարժություններում
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կալինինգրադի մերձակայքում գտնվող ռազմական ուսումնական հաստատություններում անցկացվող «Արևմուտք-2021» զորավարժություններին առաջին անգամ փորձարկվել են «Հարթակ-Մ» հարվածային ռոբոտային համակարգեր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հետևակն ու դեսանտայինները քաղաքային պայմաններում գրոհայինների ոչնչացնելիս կիրառել են նռնականետերով և գնդացիրներով զինված համալիրներ: Ռոբոտները օգտագործվել են նաև ականապատ դաշտերում անցումներ կատարելու համար, ըստ պայմանական թշնամու ձեռնարկված մանևրների:
«Հարթակ-Մ»-ից բացի, զինվորականներն օգտագործել են «Օրլան» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքերը` հրետանային և տանկային ստորաբաժանումների կրակը կարգավորելու համար:
«Անօդաչու թռչող սարքերի օգտագործման արդյունքում թիրախներ որոնելու ժամանակը զգալիորեն կրճատվում է: Անօդաչու սարքերի վրա տեղադրված վերջին տեխնոլոգիան հնարավորություն է տվել միաժամանակ հետևել մի քանի թիրախների, նույնիսկ քողարկման պայմաններում, իսկ իրենք ԱԹՍ-ներն աննկատ էին մնում»,-հայտնում են գերատեսչությւոնից: .
«Արևմուտք -2021»-ի զորավարժությունները կատարվում են Կալինինգրադի մարզում ՝ Խմելևկայի և Պրավդինսկու զինադաշտերում:
Ներկայիս զորավարժությունները տեղի են ունենում սեպտեմբերի 10-ից 16-ը Բալթիկ ծովում, Ռուսաստանի ինը օբյեկտներում և բելառուսական բանակի հինգ ուսումնական հրապարակում:
Միութենական պետության գործընկերների համատեղ զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում