Քաղաքական 12:41 11/09/2021 Հայաստան

11.09.2021. «Հենակետ». Փորձագիտական շրջանակների կողմից թուրք-ադրբեջանական զորավարժությունները բնութագրվել են որպես սադրանք

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների  մասին

Շաբաթվա սկզբնամասում հայկական մեդիատիրույթում ու սոցիալական ցանցերում առավել ակտիվ քննարկվում էր Բերձորի շրջանում մեկնարկած Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների թեման։ Փորձագիտական շրջանակների կողմից զորավարժությունները բնութագրվել են որպես սադրանք և նշվել նոր հնարավոր սպառնալիքների մասին։

Թեմային արձագանքել է նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատելով որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն։
Հայկական լրատվական կայքերից մեկի տեղեկություններով՝  Տավուշում գտնվող ռուս սահմանապահները մարզում արդեն տարածք են ընտրել՝ կառուցելու իրենց նոր ուղեկալները։ Ազատամուտ համայնքի ղեկավարը հաստատել է, որ ռուս սահմանապահները արդեն ունեն որոշումը, թե որտեղ են տեղակայվելու։

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում էր Որոտանի ճանապարհային  հատվածում ադրբեջանցիների կողմից ոստիկանական կետի տեղադրման լուսանկարները։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Ըստ մարզպետի՝ ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։

Պողոսյանի հայտարարությունը քննադատության է արժանացել փորձագիտական շրջանակների կողմից։ Կարծիքների համաձայն՝ ադրբեջանցիներն ամենատարբեր նկատառումներով կարող են այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել, իսկ մեր իշխանությունների կողմից  այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Սեպտեմբերի 7-ին 56 օր  Սև լճի տարածքից անհետ կորած համարվող Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը Բաքվից վերադարձել են Երևան։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Բաքու է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Սեպտեմբերի 8-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում մանրամասներ են ներկայացրել անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Ըստ Թաթոյանի՝ թե՛ քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համատարած ենթարվել են խոշտանգման։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից ու սննդից, որը տրամադրել են նվաստացումներից ու դաժան ծեծից հետո։ Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին ու ստիպել են ուտել հատակից կամ սոված ռազմագերու աչքի առաջ սնունդը գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, երբ ուտելու համար տվել են 10 վայրկյան և անկախ նրանից, թե ռազմագերին հասցրել է հացը ուտել, թե ոչ, գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ ու ռազմագերուն ստիպել ուտել։

Նրա խոսքով`առանձնակի դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Հայ գերիներին ստիպել են տանել ցավը։ Հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի ցավի։ Ստիպել են, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն ու սնունդ։

Թաթոյանի խոսքով`հատուկ դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, որոնք մասնակցել են Ապրիլյան պատերազմին կամ Արցախյան առաջին պատերազմին։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ նշել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպանության հարցերով այս պահին ներկայացրել են 38 գանգատ, սակայն ուսումնասիրում են մի քանի տասնյակ գործեր, որտեղ ունեն նախնական փաստեր, որ սպանվել են գերեվարված անձինք, սակայն պարզապես սպասում են փորձաքննությունների արդյունքներին։
Ըստ իրավապաշտպանի՝  38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին։
44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներին ու հարազատներին վրդովեցրել է սեպտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Նրանք սոցցանցում ֆլեշոբ են սկսել՝ պահանջելով չեղարկել այն՝ նշելով, որ բազմաթիվ ընտանիքներ դեռ փնտրում են իրենց զավակներին կամ հազարավոր երեխաներ սգում են իրենց հայրերի մահը, իսկ գերիները կտտանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, ուստի իշխանությունն իրավունք չունի տոնակատարություն կազմակերպել:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Պնախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Նախարարը հայտնել է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։ 

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վերջին օրերին Մատաղիսի, Վարանդայի շրջաններից հայտնաբերվել է 5 հայ զինծառայողի աճյուն։
Նշենք, որ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Այլ թեմաներ

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է:

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ կառավարությունը  ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները ներգրավվելու են նաև մարտական հերթապահության։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների զորամասերում, տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ, կապի վարժանքներ, մարտավարական զորավարժություններ, տեղի են ունեցել շտաբային մարզումներ, հավաք-խորհրդակցություններ։

Շարունակվում են  նաև եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները, իսկ սեպտեմբերի 10-ին հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}