Ռուսաստանում սկսել են ավելի քիչ ալկոհոլ օգտագործել
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում ալկոհոլի օգտագործումը նվազել է: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Վերջին 10 տարիների ընթացքում ալկոհոլի սպառման ծավալը էթանոլի առումով 15 լիտրից նվազել է մինչև 9.1: Բայց, ցավոք, 2020 թ.-ը մեզ դեռ դինամիկա չի տվել, այս ցուցանիշը կանգ է առել 2019 թ.-ի մակարդակում»,-ասել է նա:
Գերատեսչության պետն ընդգծել է, որ ալկոհոլի չարաշահումը կանխարգելու և ալկոհոլի սպառումն նվազեցնելու ուղղությունները առողջության պահպանման ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները