Քարաբերդում հանրային լսումներն անցել են անառողջ մթնոլորտում․ Օլեգ Դուլգարյան
Քարաբերդում հանրային լսումներն անցել են անառողջ մթնոլորտում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Նշենք, որ օրերս Լոռու մարզի Քարաբերդ համայնքում կայացավ «Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2021-2023թթ. Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման հանրային լսումները։ Այն թվով երկրորդ հանրային լսումն էր, որը համարվել է կայացած։ Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ բնակիչները կողմ են արտահայտվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։
«Փաստաթուղթը ստորագրած մեծամասնությունը եղել են ոչ տվյալ համայնքի բնակիչ հանդիսացող ընկերության ներկայացուցիչները։ Ընդհանրապես ընկերությունը պետք է ներկայանար երկու կամ երեք հոգով,որպեսզի իրենց քանակը չազդի բնակչության կարծիքի վրա։ Քարաբերդում հակառակ պատկերն էր։
Իսկ համայնքի բնակիչները,որոնք դեմ էին արտահայտվում, ենթարկվում էին ճնշումների։ Կողքից «ռեպլիկներով» մարդկանց քննադատում էին։ Այսինքն՝ հոգեբանական ճնշումներ էին գործադրվում մարդկանց վրա։ Մի տարեց մարդ էլ,որը խոսում էր հանքի հնարավոր շահագործմանը դեմ, նույնիսկ չնկատեց,թե ինչպես ջարդվեց իր ակնոցը։ Այսինքն՝ մթնոլորը ճիշտ չէր»,-ասաց Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ հատկապես անհարգալից վերաբերմունք կար ակտիվիստների նկատմամբ, որոնք հարյուրավոր կիլոմետրեր կտրել եկել էին մասնակցելու հանրային լսմանը։
««Ձայնդ կտիրի» կամ «դու սորոսական ես» արտահայտություններով փորձեցիցն վատ վերաբերումք ձևավորել։ Մթնոլորտը կոնֆլիկտային էր, փորձում էին լռեցնել»,- հավելեց ՀԿ ներկայացուցիչը։
Դուլգարյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ պետական օղակներից ներկա էր Շրջակա միջավայրի ներկայացուցիչը, որը ականատեսը եղավ կատարվածին։ Չնայած դրան լսումները համարվել են կայացած։
«ՇՄՆ ներկայացուցիչը մասնակցում էր։ Նա տեսավ ,թե ինչ է տեղի ունենում։ Կարող էր եզրակացություն կազմվել,թե ինչ տեսակի լսումներ էին և,որ հանրային լսումները չեն համարում հանրային լումները չէին համապատասխանում ստանդարտներին։ Ամեն դեպքում տեղում համարեցին լսումները կայացած»,- պատմեց Դուլգարյանը։
Ինչ վերաբերում է «Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծին, ապա Լոռու մարզի բնակիչը համոզմունք հայտնեց, որ այն չէր բխում հանրային շահերից։
«Նախագիծը հանրային առողջությանը, նաև շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերին չէր պատասխանում։ Չկար նաև համայնքի զարգացմանն ուղղված լուրջ գործողություններ,ինչպես նաև՝ ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ։ Այսինքն՝ հետևանքների վերացման մասով լրիվ պատասխանատվություն չունեցող փաստաթուղթ է, քանի որ ներկայացվել է գործող ՇՄԱԳ օրենքի հիման վրա։ Այնինչ՝ այժմ ՀՀ ՇՄԱԳ օրենքն այս պահի դրությամբ փոփոխվում է»,- ասաց Դուլգարյանը։
Ըստ նրա՝ ՇՄԱԳ օրենքի փոփոխությամբ էլ պայամանավորված է հանքավայրեր շահագործել ցանկացող տարբեր ընկերությունների ակտիվությունը Լոռու մարզում։ Նրա կարծիքով՝ մինչ նոր օրենքի ընդունումը, ընկերությունները փորձում են գործող օրենքով իրականացնել նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները