Հայտնի է դարձել ձմերուկից թունավորված 15-ամյա աղջկա մահվան պատճառը
15-ամյա մոսկվացին, որ թունավորվել էր «Մագնիտ» խանութից ձեռք բերած ձմերուկից, մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Mash Telegram-ալիքիը:
Քաղաքային թիվ 9-ը մանկական կլինիկական հիվանդանոցի փաստաթղթերում, որտեղ աղջիկը հոսպիտալացվել էր ծանր թունավորման ախտանիշներով, նշվում է, որ մահվան պատճառը ներքին օրգանների անբավարարությունն է: Հյուսվածքների հետազոտման արդյունքները դեռ հայտնի չեն:
Ինչպես հայտնում է Telegram-ալիքը, պաշտպանական համազգեստով բուժմասնագետներ են ժամանել այն տունը, որտեղ ապրում էր աղջիկը, որպեսզի ստուգեն բնակիչներին:
Հինգշաբթի, սեպտեմբերի 10-ին, Մոսկվայում մահացել է 15-ամյա մի աղջիկ և նրա տատիկը: Նրանք թունավորվել են «Մագնիտ» խանութում գնված ձմերուկից: Նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին սննդային թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ (մահացածներից բացի, աղջկա մայրը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց): Ընտանիքի հայրն այդ ժամանակ աշխատանքի էր և ձմերուկ չի կերել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները