«Փաստ». Դժվար է պատկերացնել, թե Արցախի հարցում էլ ի՞նչը կարող է ավելի վատթարացնել վիճակը, քան արել են գործող իշխանությունները
«Փաստ» թերթը գրում է. ««Այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին»,- երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման հայտարարություն է արել այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մի տեսակ սյուրռեալիստական է հնչում գործող իշխանության ներկայացուցիչների կողմից «հայանպաստ լուծումներ» ձևակերպումը, առավել ևս, որ այն վերաբերում է Արցախին: Իսկ հարցը վերաբերում էր նրան, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նորից առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Եվ եթե Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը նախորդ անգամ լիագումար նիստում մերժեց նման հանձնաժողովի ստեղծումը, ապա այս անգամ՝ հանձնաժողովի նիստում՝ փաստացի չտալով դրական եզրակացություն: Այսինքն, հերթական անգամ ՔՊ-ն ձախողեց այս հարցը և նորից ապացուցեց, ինչպես քանիցս պնդել են ընդդիմադիրները, փորձագետներն ու ԶԼՄ-ները, որ այս իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից:
Ոչ պակաս սյուրռեալիստական էր ՔՊական պատգամավորներից մեկի հայտարարությունը, որ «Արցախի անունով հանձնաժողովի ստեղծումը վատթարացնում է վիճակը»: Դժվար է պատկերացնել, թե Արցախի հարցում էլ ի՞նչը կարող է ավելի վատթարացնել վիճակը, քան արել են գործող իշխանությունները՝ «սեփական կետից» սկսելով բանակցությունները, պարտվելով պատերազմում, կորցնելով Արցախի մեծ մասը, տալով հազարավոր զոհեր, վտանգելով նաև Հայաստանի սահմանները...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան