9/11՝ 20-րդ տարելից. Բայդենն ազգին միասնության կոչ է արել
Հազարավոր մարդիկ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կհավաքվեն Նյու Յորքի կենտրոնում, Վաշինգտոնում և ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ հարգելու 2001թ. ահաբեկչության մոտ 3000 զոհերի հիշատակը:
20 տարի առաջ այդ օրն առևանգված 3 ինքնաթիռները բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին և Պենտագոնին: Ինքնաթիռներից մեկում էլ ուղևորները դիմադրություն են ցույց տվել ահաբեկիչներին, որի արդյունքում հավանաբար մեկ այլ շենք թիրախավորած ինքնաթիռը կործանվել է Փենսիլվանիա նահանգում:
Կատարվածից հետ Ուսամա բեն Լադենը և Ալ Քայիդան ստանձնել էին պատասխանատվությունը, որին հաջորդել էր ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում:
ԱՄՆ-ի ուժերը բեն Լադենին սպանել են 2011-ի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող նրա առանձնատանը, ուր թաքնվում էր ահաբեկիչը իր ընտանիքի որոշ անդամների հետ:
Վեստի.ռու-ն գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ հղված տեսաուղերձում կոչ է արել ամերիկացիներին չմոռանալ այն մասին, որ միասնությունը նրանց դարձնում է այնպիսին, ինչպիսին կան:
Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ սգո այս օրը Միացյալ Նահանգները հիշում է 2977 զոհերի մասին և մեծարում նրանց, ովքեր վտանգել և տվել են իրենց կյանքը: «2001 թվականի սեպտեմբերի 11 -ից հետո մենք ամենուր հերոսություն տեսանք` այնտեղ, որտեղ սպասվում էր և որտեղ չէր սպասվում: Մենք նաև բացառիկ բան տեսանք` ազգային միասնության, միասնության և տոկունության իսկական զգացում, տառապանքներին բախվելուց հետո վերականգնվելու ունակություն», - ասել է Բայդենը։
Ջո Բայդենը նշել է, որ անձամբ իր համար սեպտեմբերի 11 -ի հիմնական դասը եղել է՝ հասկանալ այն, որ ազգային միասնությունը միակ բանն է, որը երբեք չպետք է քանդվի:
«Միասնությունն այն է, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք ենք՝ Ամերիկան իր լավագույն դրսևորումով», - Սպիտակ տան ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան