ԱՄՆ-ում պարզել են, որ COVID-ի դեմ պատվաստումը 11 անգամ նվազեցնում է վարակից մահանալու վտանգը
COVID-19-ի դեմ պատվաստված մարդիկ 11 անգամ ավելի քիչ են մահանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է The Hill-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ուսումնասիրությունը:
«Ինչպես ցույց ենք տալիս ուսումնասիրություններ, պատվաստումներն արդյունավետ են»,-ճեպազրույցում ասաել է CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին:Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ:
Ըստ CDC-ի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում չպատվաստված մարդկանց մահն ավելի քան 10 անգամ ավելի հավանական է, քան պատվաստված անձանցը: Բացի այդ, չպատվաստված մարդանց վարակվելու հավանականությունը 4-5 անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանցը, որոնք ավարտել են պատվաստման ամբողջական կուրսը:
The Hill-ը նշում է, որ այս տեղեկատվությունը ստացվել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձով հայտարարեց իր կարգադրության մասին, ըստ որի կառավարության բոլոր աշխատակիցները պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ: Նույն պահանջը վերաբերում է դաշնային կապալառու ընկերությունների աշխատակիցներին:
Ամերիկացի մեծահասակների 75%-ը ստացել է COVID-19 պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: ԱՄՆ բնակչության ավելի քան 64%-ը ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում