Ես ինձ ամեն օր ավելի լավ եմ զգում. Պելեն՝ իր առողջական վիճակի մասին
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է իր առողջական վիճակի մասին: Վեստի.ռու-ն գրում է, որ աշխարհի եռակի չեմպիոնն օրերս վիրահատության է ենթարկվել` հեռացնելով աղիքներում կասկածելի գոյացությունը:
«Իմ ընկերներ, ամեն օր ինձ մի փոքր ավելի լավ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ կրկին խաղալու հնարավորությանը։ Քանի դեռ այստեղ եմ, օգտվում եմ առիթից շփվելու ընտանիքիս հետ և հանգստանալու: Կրկին շնորհակալություն բոլոր բարի խոսքերի համար», - գրել է Պելեն Ինսթագրամում։
Օգոստոսի վերջին բրազիլացին հոսպիտալացվել էր: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Պելեն ուշագնաց էր եղել, նրա առողջական վիճակը վատթարացել էր: Սակայն ինքը՝ մարզիկը, հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ հիվանդանոցում է պլանային հետազոտության համար:
Ավելի ուշ ֆուտբոլի արքան հայտնել էր, որ հետազոտության արդյունքում նրա աղիքներում կասկածելի նորագոյացում է հայտնաբերվել: Պելեն անցած շաբաթ վիրահատության էր ենթարկվել այն հեռացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան