Ռոբերտ Քոչարյանին հրավիրել են Մոսկվա
Past.am լրատվական պորտալը գրում է.
«Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը` տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով: Մասնավորապես, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ըստ «Փաստի» աղբյուրի, առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան