Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի։ Ըստ Դատական տեղեկատավական համակարգի, որպես պատասխանող, բացի Խաչատուր Սուքիասյանից, նշված է նաև Հայաստանի Հանրապետություն ի դեմս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը։
Նրանցից պահանջվում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։
Դատական գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։
Նշենք՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է կրվել։ Այդ մասին Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից էր հայտարարել օգոստոսի 25-ին:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայցը ներկայացնելիս լրագրողներին հետ զրույցում ասել էր, որ պահանջում են հերքումը ներկայացվի այն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել էր, այսինքն Ազգային ժողովի։ Նրա փոխանցմամբ, հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, համոզված են, դատարանն իրենց հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խ. Սուքիասյանին տեղեկությունները հերքել:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի պաշտպանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց ներկայացրեց դատարան
- Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան