Տիգրան Աբրահամյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, խորհրդարանում հանդիպել է տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների հետ։
«Այս ձևաչափը ենթադրում է հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի շուրջ քննարկումներ, քաղաքացիների բարձրացրած հարցերին պարզաբանումների ապահովում։
Բարձրացված որոշ հարցեր էլ ենթադրում են համապատասխան կառույցներին ուղղվող հարցադրումներ՝ պարզաբանումների և լուծումների նպատակով։
Բարձրաձայնվող խնդիրների բնույթը տարբեր է՝ անհատական հարցերից ինստիտուցիոնալ կարգավորումներ։
Հանդիպել եմ նաև 2020 թվականին Արցախում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։
Չափազանց ծանր, սակայն փոխադարձ վստահության, փոխըմբռման մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում ծնողները իմ ու հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեցին անհետ կորած, զոհված զինծառայողների շուրջ ստեղծված իրավիճակի անչափ ուշագրավ դիտարկումներ, որը իմ աշխատանքի ընթացքում մշտապես պահելու եմ ուշադրության կենտրոնում»,- գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգություն չկա, ինքնիշխանությունը փլուզվել է, անկախությունն ասվածն էլ՝ խիստ չափազանցված․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են՝ ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը
- Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան
- Անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար.Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում ծավալված քննարկման մասին
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից
- Տիգրան Աբրահամյան. Մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան