Բալաշիխայի բնակչուհին քրոջ դիով դագաղը դրել է քաղաքի վարչակազմի շենքի դիմաց
Մոսկվայի շրջանի բնակչուհի Նատալյա Չուկանովան քրոջ դիով դագաղ է բերել Բալաշիխայի վարչակազմի շենքի դիմաց: Լուրը հայտնում է РБК-ն՝ հղում անելով թաղման բյուրոյի իր աղբյուրին:
Նրա խոսքով ՝ սեպտեմբերի 10 -ին կինը ժամանել է Ֆենինսկի գերեզմանատուն, որպեսզի թաղի մահացած քրոջը: Ընտանիքի հայրն արդեն թաղված էր այդ գերեզմանոցում:
Գերեզմանոցում Չուկանովային դիմավորել է քաղաքային իշխանությունների աշխատակիցը, որը պատասխանատու է Բալաշիխայի շրջանի գերեզմանատների համար, և ծառայություններ է առաջարկել Մոսկվայի մարզի «Հիշատակի ծառայությունների կենտրոնի» պետական բյուջետային հիմնարկի անունից: Տղամարդն ասել, որ կինը պետք է վճարի 120 հազար ռուբլի, հակառակ դեպքում նա չի ստանա թաղման թույլտվություն: Իմանալով գինը՝ Չուկանովան դիմել է մասնավոր հուղարկավորության ֆիրմաներից մեկին, որը համաձայնել է հուղարկավորության ծառայություններ մատուցել 15 հազար ռուբլու դիմաց:
Չնայած այն հանգամանքին, որ կինը տրամադրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Չուկանովային մերժել են գերեզմանատանը թաղել քրոջը: Դրանից հետո Մոսկվայի շրջանի բնակչուհին վարձել է մասնավոր սգո ծառայությանը և դագաղը քրոջ դիակով բերել է Բալաշիխայի շրջանի վարչակազմի շենքի առաջ և խնդրել տեղի իշխանություններին պարզաբանել իրավիճակը:
«Այս պահին բոլոր գործողությունները ձեռնարկվում են կնոջ առջև ծառացած խնդրի լուծման համար»,-ասել է Բալաշիխայի վարչակազմի ղեկավարը:
Ավելի ուշ Չուկանովան ասել է, որ ի վերջո իրեն թույլ են տվել թաղել քրոջը: Սակայն նա չի հստակեցրել, թե ում ծառայություններից է օգտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան