Մակրոնի դեմքին հարվածած ֆրանսիացին ազատ է արձակվել
28-ամյա Դամիեն Թարելը, ով այս տարվա հունիսին ապտակել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել: France Bleu ռադիոկայանի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Եթե ստիպված լինեի վերադառնալ անցյալ, նորից նույնը կանեի: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,-պետության ղեկավարի նկատմամբ իր արարքը մեկնաբանել է ֆրանսիացին:
Թարելը ասել է, որ բանտում գտնվելու ընթացքում ստացել է բազմաթիվ աջակցության նամակներ: Տղամարդը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ճիշտ են հասկացել իր արարքը և այն չեն ընկալել որպես բռնության գործողություն:
Հունիսին ֆրանսիական դատարանը Սեն Վալիեի բնակիչ Դամիեն Տարելին դատապարտեց չորս ամսվա ազատազրկման և երկու տարվա պայմանական ազատազրկման՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմքին ապտակելու համար: Դատապարտյալի խոսքով՝ հարձակումը չպլանավորված է եղել և առաջացել է Ֆրանսիայի «անկման» պատճառով առաջ եկած բարկությունից: Մակրոնը հորդորել էր մեծ նշանակություն չտալ կատարվածին:
Ապտակի միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Քաղաք այցելության ժամանած Մակրոնը ինչ-որ պահի որոշեց կանգնեցնել մեքենան և անձամբ ողջունել տեղացիներին: Պետության ղեկավարը թիկնապահների հետ մոտեցել է արգելապատնեշին, սեղմել է Թարելի ձեռքը, վերջինս մի ձեռքովսեղմել էր Մակրոնը մի ձեռքը, իսկ մյուսով ապտակել էր նրա դեմքին: Հարձակվողին անմիջապես չեզոքացրել էին նախագահի թիկնապահները թիկնապահները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները