Ռուսական ՄԻԳ-31 կործանիչն ուղեկցել է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի պարեկային ինքնաթիռին
Ռուսական ՄԻԳ-31 կործանիչ է բարձրացվել Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ռազմաօդային ուժերի պարեկային ինքնաթիռ ուղեկցելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում:
Ըստ զինվորականների՝ շաբաթ օրը ծովային տարածքի վրա Ռուսաստանի օդային տարածքի վերահսկողության միջոցներով հայտնաբերվել է օդային թիրախ, որը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին:
«Օդային թիրախը պարզելու և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու համար Հյուսիսային օդային նավատորմի ՀՕՊ ուժերից ՄիԳ -31 կործանիչ է օդ բարձրացվել: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը բնութագրել է, որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերի R-3C Orion պարեկային ինքնաթիռը և նրան ուղեկցել է Բարենցի ծովի ջրային տարածքով»,- ասել են կենտրոնից:
Նրանք նշել են, որ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ոչ մի խախտում չի թույլատրվում:
Կենտրոնն ընդգծեց, որ այն բանից հետո, երբ օտարերկրյա ռազմական ինքնաթիռը շեղվեց Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից՝ ռուսական կործանիչն ապահով վերադարձավ հայրենի օդանավակայան:
«Ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան», - հայտնել են կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում