Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու. Իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Ինչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով տեստ կամ չեք պատվաստվել։
Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգելելու մասին պահանջել ԳՐԱՎՈՐ հիմնավորում։
Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։
Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի արդյունքում, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով։
Հիշեք, որ որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամանով իրավունք չունի հարկադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք բացառապես սեփական կամքով»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ կամք»-ը կվիճարկի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը
- Հղիները ստիպված չեն լինի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
- Հոկտեմբերի 1-ից ուսուցիչներն ու դասախոսները երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան