ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, անհատներին հարգել մարդու հիմնարար, հիմնական իրավունքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց հրապարակեց Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ կապված, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպան ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հայատյացության, հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ կապված։
Նա նշեց, ՀՀ ՄԻՊ զեկույցին, նաև այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, իրենք ուշադիր հետևում են բոլոր նմանատիպ դրսևորումներին։
«Շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու պաշտպանությունը, մարդու իրավունքների հարգումը ապահովելու համար»,- ասաց Լին Թրեյսին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- ՄԻՊ զեկույցը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Արտակ Զեյնալյան. Ունենք հարյուրավոր անհետ կորած անձինք, որոնք ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ
- Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան