Եգիպտոսում հերքում են շնաձկների հարձակումը Միջերկրական ծովի ափին
Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԶԼՄ –ում հայտնված այն տեղեկությունների հետ, թե իբր շնաձուկը Միջերկրական ծովի ափին հարձակվել է տղամարդու վրա։ Հայտարարության համաձայն, ծովն անվտանգ է, իսկ տուժածի վնասվածքները չեն համապատասխանում շնաձկների բնորոշ հարձակումներին: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ավելի վաղ մի շարք եգիպտական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ շնաձուկը կծել է 58-ամյա տղամարդու ձեռքի մի մասը՝ հարձակվելով նրա վրա ափից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ փորձագետների կոմիտեն եկել է այն եզրակացության, որ ջրասուզակ –տուժածը չի ենթարկվել շնաձկան հարձակման:
«Բժիշկներն ուսումնասիրել են վերքը և պարզել, որ այն կտրված է սուր առարկայով, և ոչ թե ծովային արարածի պատճառով: Նախարարության մասնագետները նաև եզրակացրել են, որ վերքը չի համապատասխանում շնաձկների բնորոշ հարձակումներին. հարվածը ստացել է սուր մետաղյա առարկայով», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, փորձագետները դեռ շարունակում են հետևել ափին տիրող իրավիճակին` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, սակայն նախարարն ընդգծել է, որ մարդկանց վրա շնաձկների հարձակումներ երբևէ չեն գրանցվել Եգիպտոսի Միջերկրական ծովի ափին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում