Իբրահիմովիչը հայտարարել է՝ ավելի լավն է, քան Մեսին և Ռոնալդուն
Իտալական «Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Մեսսին և Ռոնալդուն ինձանից լավը չեն, երբ խոսքը անձնական որակների մասին է: Իսկ եթե գավաթների մասին` այո, ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգան։
Ֆուտբոլիստները կախված են թիմի խաղից: Անհատ խաղացողը չի կարող հաջողության հասնել, եթե թիմը միասնական չէ: Ես լավագույնն եմ աշխարհում»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է FranceFootball-ը։
Գազետա.ռու-ն գրում է, որ 2020/21 մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի 19 հանդիպման, դարձել 15 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ հարձակվողը մեկ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:
Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2019/20 մրցաշրջանում MLS- ից: Շվեդը խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ», «Ինտեր», «Բարսելոնա», ՊՍԺ, «Յուվենտուս» և այլ ակումբներում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան