Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ ռազմական համալիրի վրա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի՝ մենք հարված հասցրինք ՀԱՄԱՍ-ի գնդացիրների հենակետի, ռազմական համալիրի և պահեստի վրա»,-ասվում է բանակի Twitter-ի էջում:
Հաղորդագրության մեջ պնդում կա, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայից կազմակերպվող բոլոր ահաբեկչությունների համար:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից արձակված հրթիռը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ հրթիռն արձակվել է իսրայելական ոստիկանության կողմից այս շաբաթվա սկզբին խիստ հսկվող բանտից փախած վեց բանտարկյալներից երկուսին բռնելուց անմիջապես հետո: Նրանց խոսքով ՝ Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները սպառնացել են Իսրայելի դեմ հանդես գալ՝ սատարելով փախուստի դիմածներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան