Լենինի վերջին հուշարձանը քանդվել է Խմելնիցկիի շրջանում
Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում Վլադիմիր Լենինի վերջին հայտնի հուշարձանը քանդվել է. ասել է «Ապակոմունիզացիա Ուկրաինա» հասարակական շարժման հիմնադիր Վադիմ Պոզդնյակովը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Քանդվեց Խմելնիցկիի շրջանում Լենինի վերջին հուշարձանը, որը կանգնած էր Կամենեց-Պոդոլսկիի մոտ գտնվող Միլևցի գյուղում: Հաջորդ երկուսը գտնվում են Վիննիցայի մարզում և մեկը` Պոլտավայի շրջանում: Մենք պետք է երկիրը ամբողջությամբ մաքրենք Լենինի հուշարձաններից մինչև տարվա վերջ»,-գրել է Պոզդնյակովն իր էջում։
2015 թվականի մայիսից Ուկրաինայում գործում է «Կոմունիստական և նացիստական ռեժիմները դատապարտելու մասին» օրենքը, որն արգելում է խորհրդային խորհրդանիշների քարոզչությունը: Այն ներառում է, մասնավորապես, խորհրդային պետական այրերի անունով քաղաքների և փողոցների անվանափոխություն: