Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու նպատակով Վրաստանում շարժում է ձևավորվել
Ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Թամար Չարկվիանին ստեղծել է «Ազգային շարժում», որի նպատակը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Չարկվիանին հայտարարել է ուրբաթ օրը իր շարժման հիմնադրման շնորհանդեսին:
«Կազմակերպությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա, որը կոչվում է «Ազգային շարժում»: Մենք պետք է խաղաղ ճանապարհով երկիր վերադարձնենք այն նախագահին, որը ներդրումներով զարգացրեց վրացական պետությունը, փլուզված, մութ Վրաստանից ստեղծեց պետություն և այն ոտքի կանգնեցրեց»,-ասել է Չարկվիանին:
Կազմակերպությունն արդեն ունի իր սեփական գրասենյակը Թբիլիսիում, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ և գրանցվել այն մարդկանց շարքերում, որոնք տանը կդիմավորեն նախկին նախագահին: Ինչպես նշել է Չարկվիանին, իր կազմակերպությունը կգոյատևի վրացի էմիգրանտների նվիրատվությունների հիման վրա:
Սաակաշվիլին երկուշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: Նա հավելել է, որ իր ժամանման վայրի և ճշգրիտ ամսաթվի մասին հրապարակավ կհայտարարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան