Արվեստաբանները վերադարձել են կուպիդոնին Յան Վերմեերի կտավ
Բարոկկո դարաշրջանի նիդեռլանդացի հռչակավոր գեղանկարիչ Յան Վերմեերի կտավը է վերադարձել կուպիդոնը։ 300 տարի անընդմեջ այցելուները վստահ էին, որ հոլանդացի վարպետի «Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը» կտավում ոչ ոք չկա, բացի երիտասարդ հոլանդուհուց: Բայց նոր տեխնոլոգիաների շնորհիվ արվեստի քննադատները պարզել են՝ սենյակի հեռավոր պատին, կանաչ վարագույրի հետևում, թաքնված է ամուրը:
«Սկզբում բոլորը կարծում էին, որ նկարի փոփոխությունները կատարել է ինքը՝ Վերմեերը: Քանի որ կոմպոզիցիաները նրան դժվարությամբ էին տրվում և նա իրական պերֆեկցիոնիստ էր։ Բայց հետո պարզ դարձավ, որ հետին պլանում ներկի շերտը նա չէ քսել։
Այսպիսով, մենք խորհրդատվության համար դիմեցինք տարբեր երկրների փորձագետների, և միասին որոշեցինք հեռացնել այդ շերտը: Կարծում եմ, որ արդյունքն ապացուցեց մեր իրավացիությունը», - Եվրանյուզի հաղորդմամբ, ասել է Դրեզդենի Հին վարպետների պատկերասրահի տնօրեն Ստեֆան Կոյան:
Վերականգնումը տևել է չորս տարի: Մասնագետները, մանրադիտակի օգնությամբ, վիրահատական դանակով հեռացրել են ներկի վերին շերտը: Որևէ կասկած չկա, որ հետևին պլանում եղել է կուպիդոնի պատկերը. աղջիկը կարդում է հենց սիրային նամակ։ Կոմպոզիցիան ավելի ամբողջական է դարձել, և հերոսուհին այլևս միայնակ չի թվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները