9/11. Նյու Յորքում գտնվող շատ հայերի և անգամ օտարների համար ամենաապահով անկյունը Սուրբ Վարդան հայկական եկեղեցին էր
«Այդ օրը եկեղեցական օրացույցում հատուկ չէր, բայց Նյու Յորքի Սբ.Վարդան եկեղեցու դռները չփակվեցին այցելուների համար: 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո անելանելի վիճակում էին հայտնվել նաև Նյու Յորքի տարբեր մասերում գտնվող անձինք: Փակ էին քաղաքի ելքային, մուտքային բոլոր ճանապարհները, մայրուղիները: Նյու Յորքում գտնվող շատ հայերի և անգամ օտարների համար ամենաապահով անկյունը Մանհեթընի կենտրոնում գտնվող Սուրբ Վարդան հայկական եկեղեցին էր»,- գրել է «Ամերիկայի ձայնը»՝ ներկայացնելով տեսանյութ: