11.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հայտնաբերվել է հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- 10․09․2021․ Մատաղիսից հայտնաբերվել է 2 աճյուն
- 09.09.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն
- 07.09.2021. Վարանդայում հայկական կողմի երկու աճյուն է հայտնաբերվել
- 6.09.2021 - Հադրութի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն
- 04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան