Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 891 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 891 դեպք: «Գազետա ռու»-ն հրապարակել է ՌԴ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Մեկ օր առաջ գրանցվել էր վարակի 18,341 դեպք:
Նշվում է, որ հիվանդների 7.5%-ի մոտ կորոնավիրուսի կլինիկական դրսևորումներ չեն եղել: Վերջին մեկ օրվա ընթացքում 796 մարդ դարձել է COVID-19-ի զոհ, 17,888 հիվանդ բուժվել է:
24 ժամվա ընթացքում դեպքերի քանակով առաջատարներն են Մոսկվան (1940), Սանկտ Պետերբուրգը (1629), Մոսկվայի մարզը (645): Վարակման նվազագույն դեպքեր են հայտնաբերվել Չուկոտկայի (16) և Նենեցյան ինքնավար մարզերում (12):
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7,121,516 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են աշխարհի դպրոցներում պայքարում կորոնավիրուսի դեմ
- Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները