Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումից հետո այցելուներն ավելացել են
Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն – թանգարանի տոմսերի սակագները բարձրացվել են:
nor.ge-ն գրում է, որ Գանձա գյուղում հայ մեծ բանաստեղծ – քնարերգու Վահան Տերյանի տուն -թանգարանի վերանորոգված ցուցասրահի բացումից հետո օգոստոսի 1-ից թանգարանի մուտքի տոմսի արժեքը երկուսի փոխարեն 3 լարի է դարձել: Իսկ Վրաստանի քաղաքացի հանդիսացող դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար թանգարան այցելելու սակագինը 2 լարի է:
Թանգարանի տնօրեն Վաղինակ Թանգամյանի խոսքով, ցուցասրահում ցուցադրվող ցուցանմուշների վերանորոգումից հետո տոմսերի գինը բարձրացվել է: Թանգարանի բյուջե ստացված միջոցները կուղղվեն թանգարանի կարիքներին: Վերականգնումից հետո վաճառվել է մոտ 100 տոմս: Այցելությունների այս բարձր ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ցուցասրահի վերականգնումն իրականացվել է, և այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձր է:
Վահան Տերյանի տուն -թանգարանում հաճախումներն այնքան էլ ակտիվ չեն, 2020 թվականին տարեկան եկամուտը կազմում էր մոտ 300 լարի:
Վահան Տերյանի տուն-թանգարանը ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից: Այս տարի ընդհանուր հատկացված գումարը կազմում է 16,000 լարի: Թանգարանն ունի հինգ լրիվ դրույքով աշխատող: Տուն – թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Ջավախքի աջակցություն» հիմնադրամը:
Վաղինակ Թանգամյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է վերանորոգել Վահան Տերյանի հայրական տունը: Այս տունը 139 տարեկան է և վերականգնման կարիք ունի:
Հարակից հրապարակումներ`
- Ավարտին են մոտենում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները
- Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան