Ֆեմինիստները բողոքի ակցիա են պատրաստում Ռոնալդուի դեմ
Ֆեմինիստական կազմակերպությունները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպման ժամանակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆեմինիստները ցանկանում են ուշադրություն հրավիրել մոդել Քեթրին Մայորգայի դեպքի վրա, ով պորտուգալացի ֆուտբոլիստին մեղադրում է 2009 թվականին բռնաբարության մեջ: Ակցիան նախատեսվում է անցկացնել Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Սպասվում է, որ Ռոնալդուն կլինի «կարմիր սատանաների» կազմում և խաղադաշտ դուրս կգա:
2018 թվականին Մայորգան պորտուգալացի հարձակվողին մեղադրել է բռնաբարության մեջ: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Լաս Վեգասում 2009 թվականին: Մոդելը հայտնել է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրան 375 հազար դոլար են վճարել տեղեկատվության չբացահայտման համար:
2020 թվականի հոկտեմբերին աղջիկը դատի տալու նոր փորձ էր արել Ռոնալդուի դեմ: Նա հայտարարել է, որ չի կարողացել հասկանալ 2010 թ. չհրապարակման պայմանագրի պայմանները: