Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա
Փարիզում փողոցային ակցիայի մասնակիցները սկսել են ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ: Լուրը այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի մայրաքաղաքում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվում սանիտարական անցաթղթերի դեմ: Փարիզի 17-րդ թաղամասում հավաքվածներն իրենց ագրեսիվ են պահում։ Ցուցարարները շշեր և ճայթուկներ են նետում ոստիկանների ուղղությամբ:
Մյուսները կարգախոսներ են հնչեցնում ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի: Մասնակիցների թվում են եղել «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները:
Մեկ այլ հանրահավաք, որը կազմակերպվել է «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի կոչով, կանցկացվի Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող դե Դոֆեն հրապարակում: Ցուցարարները մտադիր են քայլել դեպի Տրոկադերոյի հրապարակ:
Իշխանությունների գործողություններից դժգոհ քաղաքացիենրն արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ դուրս են գալիս Ֆրանսիայի փողոցներ:
Հուլիսին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նոր սահմանափակող միջոցառումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները