Ամերիկացի կոլեկցիոները 300 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Վան Գոգի թանգարանի դեմ
Ամերիկացի կոլեկցիոներ Ստյուարտ Պիվարը, ով կարծում է, որ գտել է Վան Գոգի «Օվեր, 1890» կորած կտավը, Մանհեթենում 300 միլիոն դոլար հայց է ներկայացրել Ամստերդամի Վան Գոգի թանգարանի դեմ. 2021 թ. օգոստոսի 13 -ի որոշմամբ, թանգարանը հրաժարվել է հաստատել նկարի իսկությունը: Այս մասին գրում է artguide.com կայքը:
Կոլեկցիոները կարծում է, որ թանգարանի որոշումը հիմնված է եղել աշխատանքի «մակերեսային» ուսումնասիրության վրա:
«Պատասխանող կողմը հերքեց նկարի իսկությունը թվային լուսանկարները հպանցիկ դիտելուց հետո: Նկարը կլիներ Վան Գոգի ամենամեծ աշխատանքներից մեկը, եթե պատասխանողը ստուգեր դրա իսկությունը ... և ներկայիս շուկայական արժեքը կլիներ 300 միլիոն դոլար էր »,-ասվում է հայցում:
Օգոստոսի 13 -ին թանգարանի հավաքածուների բաժնի տնօրենի կողմից ուղարկած նամակում զեկուցվում է, որ աշխատանքը նման չէ Վան Գոգի բնօրինակ աշխատանքին. «Մենք չենք կարծում, որ ստուգումը ... մեր թանգարանում անհրաժեշտ է: Մեր կարծիքով, տրամադրված նյութից ակնհայտ է, որ «Օվեր» կտավը չի կարող վերագրվել Վինսենթ Վան Գոգին:
Այդ աշխատանքը, մեր կարծիքով, ոճական, պատկերագրական և տեխնիկական ... ակնհայտորեն չափազանց հեռու է Վան Գոգի աշխատանքներից, հետևաբար, ուսումնասիրությունն ու հետագա քննարկումը համարվում են անիմաստ »:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան