Բժիշկը թվարկել է թուլամտության առաջին ախտանիշները
Հոգեթերապևտ Օքսանա Պլեխանովան խոսել է թուլամտության (դեմենցիա) երեք փուլերի և ախտանիշների մասին, որոնք պետք է նախազգուշացնեն մարդուն: Փորձագետները տարբերակում են հիվանդության ընթացքի մեղմ, չափավոր և ծանր փուլերը: Ըստ «Գազետա ռու»-ի այդ մասին բժիշկն ասել է 5-tv.ru-ին տված հարցազրույցում:
«Կան նաև նախակլինիկական և չափավոր ծանր փուլեր: Հիվանդության նախակլինիկական փուլում մարդը տիրապետում է սովորական բոլոր մտավոր հմտություններին, սակայն գիտելիքների տեսական պաշարը նվազում է: Կենցաղային ծառայությունների հետ կապված խնդիրներ չկան»,-ընդգծել է հոգեթերապևտը:
Թուլամտության մեղմ փուլով մարդը կարող է կատարելապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, բայց այն, ինչ պետք է տեղի ունենա կամ տեղի է ունենում ներկայում, նա մոռանում է: Դեմենցիայի մեկ այլ նշան, ըստ բժշկի, տարածական և ժամանակագրական կողմնորոշման վատթարացումն է: Թուլամտության մեղմ փուլ ունեցող մարդը կարող է մոռանալ, թե որտեղ է դրել իրը:
«Դեմենիայի չափավոր արտահայտված փուլով ուղեղի վերին կեղևային գործառույթները խախտվում են: Սա արտահայտվում է որպես հիվանդության ամենասարսափելի ախտանիշներից մեկը: Մարդը դադարում է ճանաչել իր հարազատներին և ընկերներին: Նա նաև մոռանում է, թե ինչ տարածության և ժամանակի մեջ է»,-ասել է Պլեխանովան:
Վերջին բարդ փուլում, ըստ մասնագետի, մարդը բառացիորեն ոչինչ չի հասկանում և լիովին ապակողմնորոշված է իր անձի մեջ: Նա նաև չի հիշում, թե որտեղ է, ինչ ժամանակաշրջան է: Ծանր թուլամտության դեպքում մարդն ի վիճակի չէ հոգ տանել իր մասին և կարիք ունի լիարժեք խնամքի:
«Դեմենիայի բոլոր փուլերում հիվանդների մոտ առկա են հոգեբանաբանական ախտանշաններ: Դրանք ներառում են ագրեսիա, աննպատակ գործունեություն, տնից դուրս գալը, իրերը դասավորելը, չափազանց կասկածամիտ լինելը: Դեմենցիայով տառապողները հաճախ են տարբեր առիթներով ոստիկանություն հայտարարություն գրում իրենց հարազատների դեմ »,- եզրափակել է Պլեխանովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները