Ինչպես են աշխարհի դպրոցներում պայքարում կորոնավիրուսի դեմ
Ավելի քան մեկ տարի հեռավար ուսուցումից հետո այս տարի աշխարհի տարբեր ծայրերում երեխաները վերադարձել են դպրոցական շենքեր: Սակայն նոր ուսումնական տարին պահանջում է համաճարակային իրավիճակին համապատան պայմաններ: Որոշ երկրներում ամեն օր ստուգում են աշակերտների ջերմությունը, ստուգում ձեռքերի մաքրությունը, պահանջում, որ բոլորը կրեն դիմակներ:
«Ամերիկայի ձայնը» գրում է, որ Իսրայելում առաջին օրը բոլոր աշակերտները հանձնել են կորոնավիրուսի թեստեր: Ինչպես դպրոցներից մեկի տնօրեն Ուրի Փերելմանն է ասում, թեստավորումը պարտադիր չէ: ‘’Սակայն երեխաների ծնողները գերազանց են համագործակցում իշխանությունների հետ ու հարգում իրենց ըտրյալների կողմից ընդունված որոշումները’’, ասում է նա:
Մեքսիական, որտեղ դպրոցներում սովորում է 30 միլիոն աշակերտ, վերաբացել է իր հազարավոր դպրոցների դռները: Պահանջները նույնն են` դիմակի կրում, ջերմության չափում, ձեռքերի հիգիենիկ լվացում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այս տարի աշխարհում դպրոցների դռներն են բացվել 660 միլիոն աշակերտների առջեւ:
ԱՀԿ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, անցած ժամանակահատվածում երեխաները մեծ վնաս են կրել ոչ միայն կրթական բնագավառում, այլ նաեւ միմյանց հետ շփվելու հնարավորությունից զուրկ լինելու պատճառով:
«Դա նկատելիորեն է ազդել աշակերտական տարիքի երեխաներից շատերի մտավոր կարողությունների վրա»,-ասել են նրանք:
Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել դպրոցներին ու ծնողներին ցուցաբերել զգուշություն, որտեղ դպրոցներ են վերադարձել 12 միլիոն աշակերտներ:
Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնել է համավարակը կրկնվելու վտանգի մասին մտահոգությունները եւ շեշտել պատվաստումները շարունակելու կարեւորությունը:
Ինդոնեզիայի դպրոցների դասասենյակներում նույնիսկ արգելված է խոսելը: Պարտադիր է դիմակ կրելը: Չպատվաստված որևէ ուսուցիչ չունի աշխատելու իրավունք:
Հնդկաստանը որոշել է դպրոցները վերաբացել ոչ թե նույն օրը, այլ աստիճանաբար:
Ինչպես փորձագետներն են ասում, երեխաների համար կորոնավիրուսը մեծ վտանգ չի հանդիսանում, և ճիշտ է դպրոցները վերաբացելու որոշումը: Խոսքը հատկապես այն երկրների համար է, որտեղ ոչ բոլոր աշակերտներն ունեն դասերին առցանց մասնակցելու հնարավորություն:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցները պետք է գործեն և պետք է ավելի պաշտպանված լինեն ՔՈՎԻԴ-19-ից. ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը
- Սեպտեմբերից 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա տարբերակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան