«Հրապարակ». Սահմանադրությունն արգելում է արդարադատության նախարարին միջամտել դատական իշխանության գործունեությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իրեն հռչակել է, իր բառերով ասած, «փչացած դատավորների» դեմ պայքարի առաջամարտիկ և խաչակիր ասպետ, մինչդեռ նա ընդամենը նախարար է՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ, որին Սահմանադրությունն արգելում է միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Իր նշանակումից հետո Անդրեասյանն արդեն մի քանի հարցազրույց է տվել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես իրավաբանական հանրության շրջանում։ Մարդիկ զարմացած են, թե լավ իրավաբանի համարում ունեցող մարդն ինչքան հեռու կարող է լինել իրավաբանությունից և իրավագիտակցության ինչքան ցածր մակարդակ պետք է ունենա, որ իր իրավասությունների սահմանները չգիտակցի։
Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրեասյանը հայտարարել էր. «Մենք հիմա փորձելու ենք, և ես անձամբ փորձելու եմ, որ ճիշտ զտում տեղի ունենա, մենք, էն, որ ասում ա, իրերն իրենց անուններով կոչենք, հատ առ հատ բացահայտենք էդ 20 տոկոսին, էդ 40 դատավորներին և հատ առ հատ իրենց դուրս մղենք համակարգից, որպեսզի էդ նստած, էնտեղ հոտառությունով առաջնորդվող, ամեն ընտրությունից հետո քաղաքական քամիներով էս կողմ-էն կողմ արվող դատավորներն իրենց տեղը գտնեն դատական համակարգից դուրս, ոմանք, հուսանք՝ նաև քրեակատարողական հիմնարկներում»։
Նրա ասած զտումներից 37 թվի զտումների և իր անձնական համակրանքով դատական համակարգը վերաձևելու հոտ է գալիս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան