Մի խումբ ուսանողուհիներ Քաբուլում ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն թալիբների
Քաբուլի համալսարանի մի խումբ ուսանողուհիներ շաբաթ օրը ցույց և սեմինար էին կազմակերպել՝ ի աջակցություն արմատական աֆղանական «Թալիբան» շարժման: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է թալիբանամետ «Afgan Urdu» լրատվական ռեսուրսը:
Նրա խոսքով, ուսանողուհիները պաշտպանել են հիջաբ կրելու և տղամարդկանցից կրթությունը տարանջատելու որոշումը: «Afgan Urdu»-ը տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրվում է երեսպատված սև հիջաբ կրող կանանց սեմինարը, որոնք կրում են թալիբանամետ կարգախոսներով պաստառներ: Բացի այդ, ըստ ռեսուրսի, Հերաթում անցկացվում է կանանց մեծ ցույց՝ ի պաշտպանություն թալիբների:
Քաբուլում կանայք մի քանի անգամ փորձել են ցույցեր կազմակերպել թալիբների դեմ ՝ պահանջելով իրենց իրավունքների պաշտպանությունը, Աֆղանստանի նոր կառավարությունում ներկայացվածություն և երկրի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք: Սեպտեմբերի 4-ին թալիբները արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի թույլ չտան կանանց բողոքի ակցիաները, երբ նրանք փորձում էին շարժվել դեպի նախագահական պալատ:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ նոր կառավարությունում կանայք նախարարական պաշտոններ չեն զբաղեցնի: Կանայք, ըստ նրա, կկարողանան աշխատել նախարարություններում, ոստիկանությունում, դատական համակարգում, բայց միայն որպես օգնականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան