Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ: Դրանք խմելու ջրի պահեստավորման տարաներ են, որոնք այնքան անհրաժեշտ են Արցախի բնակիչներին`խմելու ջրի ընդհատումների ժամանակ: Հատուկ բեռը կփոխանցվի շփման գծի մոտ գտնվող հեռավոր շրջաններում տեղակայված դպրոցներին ու մանկապարտեզներին: Առաքումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի բեռնատարներով՝ ռազմական ճանապարհային ոստիկանության անձնակազմի ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են հումանիտար բեռների առաքումը Երևանից Արցախ»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը և հավելել. «Մենք խմելու ջրի համար 3 և 5 խմ տարողութնակությամբ14 բաք բերեցինք, որոնք հումանիտար գործողությունների ընթացքում հետագայում կփոխանցվեն Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնք գտնվում են շփման գծում: Բեռի առաքումն իրականացվել է հումանիտար արձագանքման կենտրոնի փոխադրամիջոցներով՝ ճանապարհային ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»:
Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողները երկու շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 30 երթ՝ Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակչի ապահովելով ավելի քան 200 տոննա խմելու ջրով:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նախօրյակին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, Արցախի Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ջրհոր է բացվել, որը խմելու ջուր է տրամադրում մոտակա գյուղերի ավելի քան 2 հազար բնակչի: Ջրամատակարարումը վերականգնելու աշխատանքների բոլոր փուլերում ռուս խաղաղապահներն ապահովել են ջրամատակարարման գործընթացն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը: Ջրուղիների մասնագետները կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեցին և տեղադրեցին ջրի մատակարարման ավտոմատ համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը Երևանում է
- Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր
- Ռուս խաղաղապահներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը՝ Արցախի հեռավոր շրջաններում բջջային կապի և ինտերնետի վերականգնման համար
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի
- Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն Արցախում ապահովել են աշակերտների և ուսուցիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել
- Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը