ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի` COVID-19-ի դեմ պայքարի նոր նախագծով նախատեվում է 80-100 միլիոն մարդու պատվաստում, հայտնում է ՀՀ ԱՆ-ն ՝ հղում անելով AP news գործակալությանը։
Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար:
«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը հատնում է։ Ձեր չպատվաստվելը թանկ արժեցավ բոլորիս համար»,- հայտարարել է Բայդենը:
Մինչ այս, պետական ծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստվածներին պաշտոնանկություն է սպառնում։
Բացառություն կարվեն այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են պատվաստվել կրոնական կամ առողջական նկատառումներից ելնելով:
100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար ևս կգործի պատվաստման պահանջ: Հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում պարզել են, որ COVID-ի դեմ պատվաստումը 11 անգամ նվազեցնում է վարակից մահանալու վտանգը
- Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու. Իրավաբան
- Պատվաստման պարտադրանքն անընդունելի է․ «Հայաստան» դաշինք
- Կուբան աշխարհում առաջինն է, որ սկսել է COVID-19-ի դեմ պատվաստումները 2 տարեկանից սկսած երեխաների համար
- Վրաստանը քննարկում է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան