Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։ Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
««Երեք եղբայր – 2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում (Լաչին):
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:
Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա