ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
«Այս իշխանությունը բանավոր համաձայնությունների ներքո բոլորից գաղտնի Կովսականն ու Սանասարը հանձնել է Ադրբեջանին», - խորհրդարանում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ այսօր ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, պոստֆակտում հասկանում են, որ հավանաբար ինչ-որ պայմանավորվածություններ եղել են:
«Ի վերջո, Ազգային ժողովի ղեկավարն եք, մեր հայրենակիցներին, որոնք այս պահին շարունակելու են երթեկել այդ ճանապարհով, ասելու որևէ բան չունե՞ք»,- հարցադրում արեց Ա. Գրիգորյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ԱԺ նախագահը ներկայացնում է իշխող կուսակցությունը և գիտի՝ պաշտոնական տեղեկատվությունն այն է, ինչ իրականության հետ կա:
«Որևիցե մեկը որևիցե մեկին ոչ մի բան չի հանձնել, երբ որ հանձնել բառն է օգտագործվում, դա նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կռիվ են տվել ու զոհվել, նրանց գործողությունը եղել է հանձնման մասին:
Եղել են դեպքեր, որ ինչ-որ քաղաքական գործիչներ գնացել ու զինվորականներին առաջարկել են թողնել այդ դիրքերը՝ ասելով, որ ամեն ինչ որոշված է, հանձնված է, առաջարկել են գալ Երևանում խրամատ պահելու ու Երևանում հարձակում անելու, բայց դրա պատասխանը, կարծում եմ, մենք ստացանք», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան