Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին
«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Ծրագիրը նպաստում է Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության վերականգնմանն ու զարգացմանը:
Միջոցառման ընթացքում մարզերից ժամանած վարպետները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ներկաները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու աշխատանքները, տեղում մասնակցելու վարպետաց դասերի և փորձելու իրենց արհեստագործական հմտությունները:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և ընդգծել «Իմ Հայաստան» ծրագրի ու դրա շրջանակում իրականացվող փառատոնի կարևորությունն արտահանման միջոցով ազգային արժեքների հանրահռչակման, ճանաչելիության բարձրացման գործում:
Փառատոնն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և «Տերյան» մշակութային կենտրոնի ու Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվում է 4-րդ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները