Մուկուչյանն ասում է՝ խախտում եղել է, բայց չի ասում, որ դա թույլ է տվել Փաշինյանը․ Արամ Վարդևանյան
«Երբ հարցնում ենք պարոն Մուկուչյանին՝ լռության օրը ո՞վ է խախտել ՀՀ ընտրական գործընթացների այսքան տարիների ընթացքում, ԿԸՀ նախագահն ասում է՝ այո, խախտում եղել է, արձանագրել են, բայց չի ասում, թե ում կողմից է այդ խախտումը թույլ տրվել»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ դա թույլ էր տվել ՔՊ կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետի պաշտոնակատար։
«Ինչի՞ համար չի օգտագործում պարոն Մուկուչյանն այս ձևակերպումը, կարող ենք պատկերացնել հետևյալ պատճառներից ելնելով. 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, որի ժամանակ եղել են խախտումներ, նորություն չէ, բոլորն էլ գիտեն, որ նախկին ընտրությունների ժամանակ խախտումներ եղել են, նորություն չէ նաև, որ այս ընտրությունների ժամանակ ևս խախտումներ եղել են, բայց այս ընտրության ժամանակ ոչ միայն լռության օրն էր միակ խնդիրը, նաև թե ինչ բառապաշար էր օգտագործվում քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի կողմից, ով օժտված էր վարչական բոլոր լծակներով։
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «դրանց սաղին բռնելու եմ, շինեմ», «ճակատից շարեմ, կասեք բռնություն է», «հանկարծ չփորձեք թպրտալ», «կարճ ասած էդ համայնքի ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»։
Ի դեպ, վերջին ձևակերպումը քաղաքական ազնվության բացառիկ դրսևորում է, որովհետև իսկապես ընտրություններից հետո մի շարք համայնքապետերի նկատմամբ քաղաքական և իրավական վենդետան ակնհայտ էր»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է ԿԸՀ կողմից մի քանի պատգամավորի թեկնածուի կալանավորման վերաբերյալ միջնորդությունները բավարարելուն, Ա. Վարդևանյանն ասաց, որ մի դրվագ կներկայացնի, որն ամբողջությամբ արտահայտում է այն պատկերը, թե ինչ է կատավում այս ինստիտուտի վերաբերյալ. «Քննարկվում էր հերթական միջնորդություններից մեկը կալանավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ: Ընդմիջում էր: ԿԸՀ մի քանի անդամներ, նաև ես, դատախազը, ով բերել էր միջնորդություն, քննարկում ենք մասնագիտական իրավիաճակ, որ եթե ԿԸՀ-ն մերժում է այդ միջնորդությունը, համաձայնությունը չի տալիս ի՞նչ է լինում նման իրավիճակում:
Դատախազի պատասխանը ևս շատ անկեղծ էր. ասաց՝ ոնց մերժեք մեր միջնորդությունը, ասացին դե, օրինակ, մերժենք: Ասաց՝ այդ ժամանակ առաջինը կգանք պարզելու, թե էդ ոնց եղավ, որ մերժեցիք ներկայացված միջնորդությունը, այսինքն դատախազն, անկախ սահմանադրական մարմին ԿԸՀ-ին, ասում է՝ ինչ է որ դուք նման որոշում կայացնենք, եթե կայացնեք, կգանք, կհասկանանք թե ոնց եղավ, որ մերժեցիք: Սա իրավական գործընթացի հետ կապ չունեցող վիճակ է»:
Հարակից հրապարակումներ`
- Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է. Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին