Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Արթուր Խաչատրյան
«Արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստան՝ Սև լճի և Վերին Շորժայի սահմաններում են, 4 ամիս առաջ հայտարարվեց՝ բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանցիների հետ, կխնդրեի որոշակի տեղեկություն, թե ի՞նչ ենք բանակցում, ի՞նչն է բանակցությունների առարկան, ի՞նչ առաջընթաց ունենք այդ ադրբեջանցիների հետ, որոնք գտնվում են ՀՀ տարածքում»,- Աժ-ում ասաց ու հարցադրումներ արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով է մտնում, ինչ քանակով, պետք է հասկանալ, թե այդ ամենը ինչ պոտենցիալ ռիսկ է Հայաստանի Հանարպետությանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, ճիշտ չէ ուղիղ եթերով բանակցություններից մանրամասներ հայտնելը, երկրորդ՝ արդեն իսկ ասել է, որ պաշտոնական տեղեկատվությունից դուրս, առավել ևս ճիշտ չի համարում հիմա որևէ հայտարարություն անել բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ կարող է անմիջականորեն ազդեցություն ունենալ դրանց վրա:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ղեկավարն եք, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք. Աննա Գրիգորյան
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան