Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան
«Հանձնաժողովի նախագահի տեղակալի կարգավիճակով իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում, իրենք կցանկանան տեսնել ոչ այդքան ավելի սուր քաղաքական ընդգծված թեկնածուի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ չընտրվելուց հետո:
Նա նշեց, որ խնդիրն իր անձի, իր քաղաքական ամբիցիաների հետ է կապված՝ սկզբունքայնություն, հանձնառություն, գաղափարական նվիրվածություն. «Ըստ երևույթին, դա իրենք արդեն զգացել են և այն կարգավիճակը, որ կստանձնեմ այս հանձնաժողովում, էական և լրջագույն ռիսկեր կառաջացնի իրենց քաղաքական իշխանության համար»:
Ա. Ղազինյանն ընդգծեց՝ նախագահի տեղակալը կարգավիճակ է, որը տալիս է քաղաքական ավելի լայն գործունեության, ավելի մեծ լսարան ունենալու, հասարակությանն ավելի լուրջ ազդակներ հղելու հնարավորություններ:
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից վերահսկվող ոլորտն ունի բավական լուրջ կենսական նշանակություն և կարևորություն: Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարգավիճակ է, պաշտոն չէ, հետևաբար կարգավիճակից բխող գործունեությունը էական քաղաքական ռիսկեր և վտանգներ է ներկայացնում իշխանության համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նշեց, որ ընդդիմությունն ունի հնարավորություն 1/3-րդով ձևավորել քննիչ հանձնաժողով, որտեղ արդեն պարտավոր են գալ և ներկայանալ, պատասխանել իրեն հարցերին, իրենց իրավունքն է պահանջել և ստանալ ոլորտի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, գրագրությունը, ձայնագրությունները, արձանագրությունները:
Ա. Ղազինյանն ասաց, որ օրենքով որևէ սահմանափակում չկա, թե քանի անգամ կարող է առաջադրվել նույն թեկնածուն նույն պաշտոնի համար:
«Ամեն 5 օրը մեկ նիստ ենք անելու ու այս ամեն ինչի միջով նորից անցնելու ենք: Չգիտեմ որևէ պատճառ, որ կստիպի «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին, թե 3 անգամ առաջադրվում է մի թեկնածու, ապա ի՞նչը պետք է ստիպի փոխել 4-րդ անգամ, բերել այլ թեկնածու:
Խնդիրն իրենցն է, իրենք անընդհատ փիառում են այս ամենը, հնարության մեջ բերում է գերակա ուշադրություն այս գործընթացի նկատմամբ, մինչդեռ եթե առաջին անգամ քվեարկությամբ անցկացվեր, կարծում եմ, որևէ մեկի համար չէր կարևորվի հանձնաժովի նախագահի տեղակալի պաշտոնը»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
- Ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Ղազինյան
- Ղազինյան. «Գունագեղ» ցինիզմի փոխարեն պետք է ռազմական շքերթ
- Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանության համար. Արթուր Ղազինյան
- ՔՊ պատգամավորները երկրորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Հայաստան» խմբակցությունն Արթուր Ղազինյանին կրկին առաջարկեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին
- ՔՊ-ն դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին