ԿԸՀ-ին անհանգստացնո՞ւմ է ընտրողների ցածր մասնակցությունը ընտրություններին. Արմեն Գևորգյան
«Հատկապես վերջին երկու արտահերթ ընտրություններին մարդկանց մասնակցությունը ինձ մոտ մեծ անհանգստություն է առաջացրել, մեզ նման երկրներում մասնակցությունը գոնե պետք է բարձր լիներ, հետաքրքրությունն ավելի ընդգծված դրսևորվեր»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը:
Նա հետաքրքրվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից՝ կա՞ բացատրություն, թե ինչու է վերջին ընտրություններին մասնակցությունը 50 տոկոսից պակաս, որևէ ուսումնասիրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արե՞լ է, թե՞ ոչ, ԿԸՀ-ին անհանգստանո՞ւմ է նմանատիպ ցածր մասնակցությունը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, ընտրությունների մասնակցությանը խնդիրը կարևոր է:
«ԿԸՀ-ն ևս կարծում է, որ հանրությանը պետք է լրացուցիչ մոտիվացնել նույն սցիալական հոլովակների միջով, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Կոնկրետ պատճառների վերլուծություն, որպեսզ այդպիսին, հայտնի չէ»,- ասաց նա:
«Արդյո՞ք պատրաստվում եք ԿԸՀ-ն միջազգային կառույցների հետ համատեղ ուսումնասիրություն իրականացնել, 48-49 տոկոս մասնակության պատճառների մասով»,-կրկին հարցերց Ա. Գևորգյանը:
Տ.Մուկուչյանն ասաց, որ վերջերս ավարտել են մեկ հետազոտություն ընտրությունների ժամանակ կանանց, տղամարդկանց մասնակցության, ընտրական գործընթացներում նրանց ներգրավածության թվաքանակի վերաբերյալ, չի բացառում հետագայում տարբեր վերլուծություններում ներառել նաև նման հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրու քաղաքապետի դեպքում իրավապահների կողմից անիմաստ մասկի-շոու է տեղի ունեցել. Հայկ Մամիջանյան
- Ե՞րբ եք պատրաստվում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք այցելել Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյանը՝ Մուկուչյանին
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան