Սա հողատուների դեռևս ավագ սերնդի գծած ծրագիրն է. Բագրատ Եսայան
«Հետևողական քայլերով, Ալիևի հետ ձեռք ձեռքի տված իրականացվում է ծրագիրը, Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է»,- ասուլիսում ասաց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը:
Նա նշեց՝ չնայած նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, այդ կետը չի պահվել, բանավոր պայմանավորվածությամբ զորքին հրաման է տրվել նահանջել մինչև այսպես ասած ՀՀ Խորհրդային միության վարչական սահմանը, այն ժամանակ պետական սահման չի եղել, որևէ մեկը չի կարող ասել, թե որն էր ՀՀ պետական սահմանը, այդպիսի սահման անկախացման պահին չի եղել:
Բ. Եսայանի խոսքով, Ադրբեջանը փորձում է կանգնեցել Հայաստան-Իրան հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունը, դրա փոխարեն պարտադրելով բացել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանները:
«Սա նոր ծրագիր չէ: Սա հողատուների դեռևս ավագ սերնդի ծրագրած, գծած ծրագիրն է:
Մեղրին տալիս էին 1997 թվականին առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի օրոք: Նրանք են այս գիծը գծել: 1997 թվականին Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ այդ հողատվության, առաջին դավաճանության ակտը հաջողվեց կասեցնել: Երկրորդ փորձը 2008 ձեռնարկվեց, նույնպես ձախողվեց Ռոբերտ Քոչարյանի ջանքերով, ով թույլ չտվեց խառնաշփոթ, փողոցային անկարգություններ սկսել երկրում ու այդպես զավթել իշխանությունը, սակայն երրորդ փորձն, արդեն թավշյա հեղափոխության փորձը, նրանց հաջողվեց ու 1997 թվականին ծրագրված ծրագիրը հաջողացրեցին 2018-ին հողատուներին և բարոյական որևէ արժեքից զուրկ անհայրենիք զանգվածին իշխանության բերելով»,- ասաց Բագրատ Եսայանը:
Ասուլիսին ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն՝ եկած ապագան. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Դուք հանձնել եք Սանասարն ու Կովսականը, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը. ընդդիմադիր պատգամավոր
- ԱԱԾ հայտարարությունում ամբողջությամբ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն. Արծվիկ Մինասյան
- Միկոնոսյան գերթանկարժեք հանգստից հետո լարվածությունը պետք է անցած լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի