Հատկանշական է, որ այդ անձը դարձել էր իշխանության սրտի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն. Գեղամ Մանուկյան
«Մենք առավոտից իրիկուն նախկին իշխանություններին դատափետել ենք, որ բավական է մեկ անձից գնումներով աշխատեք, այն կոռուպցիայի տեղ է»,- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանին ուղղած իր հարցադրման ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և տեղեկացրեց, որ վերջին 3 տարիների ընթացքում մեկ անձից գնումների ծավալը հասել է 70 %-ի:
Պատգամավորը նկատեց, որ մեկ անձից գնումը որոշ դեպքերում բացատրելի է, բայց ՀՀ անկախության 30-ամյակը, 25-ամյակը կամ, երբ որ մեկ անձից գնումով ԱԺ գորգերն են լվացվում ու խորհրդարանի համար աննախադեպ ծավալի գնումներ են իրականացվում՝ արդեն կասկածներ են հարուցում:
«Մեկ անձից գնումով 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինություն է իրականացվում: Վերջերս իշխանության կողմնակից մի շինարարի ասացի այդ մասին և նա 2 ժամ ուշքի չէր գալիս թե ինչպես կարելի նման բան անել»,-փաստեց Գեղամ Մանուկյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանին հարցրեց, թե հնարավոր է այդ ամենի մեջ տեսնել կոռուպցիոն վտանգ:
Վերջինս հույս հայտնեց, որ Մանուկյանը իրենից քաղաքական գնահատականի ակնկալիք չունի:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ վերջերս տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրությունը և ՀՔԾ իրավապահ բարձրագույն ատյաններից մեկի ներկայիս նախագահն աղմկահարույց հայտրարաություններ է արել, որոնցով կարելի է մի ամբողջ հետաքննությունների շղթա սկսել:
Բերելով այն օրինակը, որ այդ թեկնածուն խաբել է Եվրամիության անդամ պետության դեսպանատանը, կեղծ գումար է լցրել հաշվին, որպեսզի աղջիկը կարողանա մեկնի Եվրոպա, այնուհետև այդ գումարը հանել է հաշվից և վերադարձրել կնոջ եղբորը՝ Մանուկյանն ասաց.
«Կարծում եմ, որ շատ հատկանշական է, որ այդ անձը դարձել էր իշխանության սրտի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ապագա թեկնածուն»,-հայտարարեց պատգամավորը և նակտեց, որ նրա պաշտոնը և անցյալի հանգամանքներն խիստ անհամատեղելի են և հանձնաժողովի անդամի թեկնածուին խնդրեց մեկ անձից գնումների գործընթացին և իր բերած երկրորդ օրինակին ուշադրություն դարձնել:
Մարիամ Գալստյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամ նշանակվելու դեպքում կուսումնասիրի բարձրացված հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին