Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ։ Ընտրություններին առաջադրվել է նաև գործող քաղաքապետ, այժմ անազատության մեջ պահվող Առուշ Առուշանյանի ղեկավարած դաշինքը։
Բացի այդ, ԿԸՀ առաջադրման համար ընտրացուցակներ են ներկայացրել իշխող քաղաքական ուժը, Կոմունիստական կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- «Հրապարակ». ՔՊ-ական «փիառշչիկները» որոշել են ՏԻՄ ընտրություններին քարոզարշավի ամեն օրվա համար հստակ ծրագրեր գրել
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- ՀՀ ոստիկանության հայտարարությունը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասով
- «Հրապարակ». ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում
- Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին