Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
Հոկտեմբերի 17-ին Տավուշի Դիլիջան քաղաքում նշանակված ավագանու ընտրությունները թեժ են լինելու։ Այստեղ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել հինգ քաղաքական ուժ։
Միմյանց դեմ այստեղ պայքարելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաև «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։
Նկատենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրացուցակներ է առաջադրել հինգ համայնքներում՝ Գյումրիում, Տաթևում, Տեղում, Մեղրիում, Դիլիջանում։ ՔՊ-ն կմասնակցի ընտրություններին բոլոր համայնքներում։ «Հանրապետություն» կուսակցությունը բացի Դիլիջանից ընտրացուցակ է առաջադրել նաև Մեղրիում։ Կոմունիստական կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Գյումրիում և Գորիսում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ կպայքարեն ՔՊ-ն ու «Ապրելու երկիր»-ը
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան