«Երևանի քաղաքապետարանը միտումնավոր ժամանակ տվեց կառուցապատողին՝ վերացնելու ապացույցների առնվազն մի մասը»
ՖիզԳորոդոկ Երևան ֆեյսբուքյան էջը հրապարակել է մի լուսանկար այդ տարածքից ու գրել.
«Գտե՛ք նկուղ այս հողակույտում, մինչ քաղաքապետարանը կգտնի քննչական մարմնի՝ ուրբաթ օրը ուղարկած միջնորդությունը, որ կորել է նամակներում ու աշխատասենյակներում․․․
Այդ միջնորդության նպատակն էր կասեցնել շինաշխատանքները և կանխել քրեական գործի ապացույցների ոչնչացումը։
Ձգձգելով միջնորդության բավարարումը՝ Երևանի քաղաքապետարանը միտումնավոր կերպով ժամանակ տվեց կառուցապատողին՝ վերացնելու ապացույցների առնվազն մի մասը, փոխանակ տեր կանգնելու իր հանրային տարածքին։
Այս գործողությունների պատասխանատվությունը կրում են և ոստիկանությունը, և քաղաքապետարանը։
Այստեղ շենք չի կառուցվելու, տարածքը վերադարձվելու է համայնքին»։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Դատախազություն
- «Ֆիզգոռոդոկ»-ում իրավիճակը կրկին լարված է
- «Ֆիզգոռոդոկ» այցելած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ահազանգել է ոստիկանություն
- Ահազանգ. Ֆիզգորոդոկում մարդ են առևանգել
- ԿԳՄՍ-ն ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև մի հողակտորը հանել այդ տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին