Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ կշարունակի Ադրբեջանի կողքին լինել․ Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սեպտեմբերի 13-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, գրում է ermenihaber-ը։
Վերջինս Անկարա է մեկնել թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հրավերով:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերահաստատել է, որ Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ շարունակելու է Ադրբեջանի «արդար դատի» հարցում նրա կողքին լինել:
Աքարը նաև շնորհավորել է Վելիևին պաշտոնը ստանձնելու կապակցության և մաղթանքներ հղել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում